?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

 Տանը եղածս ժամանակ ռադիոս հիմնականում միացրած է լինում: Հանրայինի ալիքի վրա է միշտ, քանի որ մեջներից էլի մի քիչ խելքը գլխին ալիքն է: Այսօր ողջ օրվա ընթացքում լուրերի շարքում հաղորդում էին նաև Գագիկ Գինոսյանի և Անդրանիկ սարկավագ Մանուկյանի՝ լրագրողներին տված ասուլիսի մասին: Մարդիկ լուրջ մտահոգություններ էին հայտնում հայ ազգային երգ-երաժշտության և պարերի տխուր վիճակի, մեր հասարակության անճաշակության և օտարամոլության, վայ արվեստագետների թեթև ձեռքով իրականացվող և ԶԼՄ-ների կողմից լայն տարածում ստացող սեփական մշակութային ցեղասպանության և այլնի մասին: Դուրս հատկապես շատ եկան Լուկիանոսի՝ Գինոսյանի կողմից մեջբերված խոսքերը. «Հռոմը գնում է կործանման, քանի որ նրա երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են»: Բավականին դիպուկ կերպով Գինոսյանը օրինակ բերեց մեր այսօրվա վիճակը: Ինչ որ է, ասուլիսը չպատմեմ, այլ նշեմ, թե հատկապես ինչից ջղայնացա: Հանրային ռադիոն, որի հաղորդավարները օրվա ընթացքում լրատվական ծրագրով ոգևորված հաղորդում էի վերոնշյալ ասուլիսի մասին, նույնիսկ երիտասարդական մի հաղորդում անդրադարձավ առկա մտահոգություններին, քիչ առաջ համերգ էր դրել. թուրքապարսկաարաբական անճաշակությամբ ուղղակի փայլատակող հայալեզու և ռուսալեզու երգանման ինչ որ բաներ, մեր էստրադայի երգչիստների կերկերուն ձայնով լալահառաչ վայնասուններ, խրոնիկ սիրահարվածության և մերժված սիրո երազախաբության տվայտանքներ… Դե արի ու մի ասա, այ Հանրային ռադիոյի ղեկավարություն, որ այդքան մտահոգված եք խնդրո առարկայով, ձեր ծրագրերը կազմելիս ինչո՞վ եք մտածում: Կրկնում եմ, սա դեռ մեջների նորմալ ռադիոալիքն է այդ առումով: Էլի բավականին լուրջ և կրթադաստիարակչական ծրագրեր ու հաղորդումներ ունեն, նորմալ և կարգին համերգներ դնում են: Իսկ այ եթե նայենք Արցախում եթեր հեռարձակվող ռադիոալիքների արածին, ուղղակի զարհուրել կարելի է: Անվիճելի առաջատարը «Փեյս» ալիքն է: Տներում, աշխատանքի ու հասարակական վայրերում, մեքենաներում և այլուր այս ալիքը շատ են լսում: Երևի եթե մրցույթ լինի թուրքերի, արաբների, հնդիկների, պարսիկների և այլոց «երգարվեստի» թափոնները մեզ մոտ գովազդելու, տարածելու և դրանցով զոմբիացնելու մեր ժողովրդին, նշյալ ազգերն իրենց հսկայական ռեսուրսներով հանդերձ չեն կարողանա անգամ ոտք գցել այս ալիքի հետ: Կիսագրագետ ու անգրագետ դիջեյները ֆանտաստիկ հնարքով չգիտես որտեղից որտեղ պեղում են անճաշակության ու աղբի (որին անգամ երգ անվանել չի կարելի) գլուխգործոցները և դրանցով բառի բուն իմաստով ձևավորում ու սնում են մարդկանց երաժշտական ճաշակը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Ողբալի վիճակ է: Ոչ, պարոն Գինոսյան, մերոնք չեն զվարճացնում պարզապես, նախ դաստիարակում են, հետո զվարճացնում: Միայն թե այդ «դաստիարակելը» հակառակ ուղղությամբ է, բառի բուն իմաստով՝ դեբիլացման ուղղությամբ:

Circle.Am

Comments

( 8 комментариев — Оставить комментарий )
777monk777
28 авг, 2010 08:39 (UTC)
Շնորհակալ եմ հղումի համար:
talinci
28 авг, 2010 04:37 (UTC)
> այ Հանրային ռադիոյի ղեկավարություն, որ այդքան մտահոգված եք խնդրո առարկայով
Իսկ ով ասաց որ ղեկավարությունը մտածում է: Ռադիոյի առանձին բաժիններում կան աշխատողներ, որոնք հասկանում են խնդիրը և խոսում են դրա մասին, բայց ոչ ղեկավարությունը
777monk777
28 авг, 2010 08:42 (UTC)
Դա իհարկե շատ բան է բացատրում: Բայց դե ղեկավարությունը պիտի մտածի, որ անհեթեթ վիճակում է հայտնվում: Քննադատում ես մի երևույթ, խոսում դրանից, մեկ էլ ինքդ ես նույն բանն անում: Ոնց որ ձեռ առնեն իրենց:
lernci
28 авг, 2010 07:27 (UTC)
Խնդիրը լուրջ է: Եւ լուծում է պահանջում:
lernci
28 авг, 2010 08:58 (UTC)
Մէկն այն է, որ կատարւում է որոշ անհատների կողմից: Ազգային արուեստի քարոզչութիւնը:
Բայց դրան զուգահեռ պէտք է նաեւ ճնշել ապազգային ու վնասակար քարոզչութիւնը եւ ավելի լայն տեղ տալ ազգային քարոզչութեանը:

Նշածիս էլ ունի նոյն հարցը` ինչպե՞ս:
Սա արդէն պահանջում է կոնկրետ կազմակերպուած պլանի մշակում եւ կիրառում:
( 8 комментариев — Оставить комментарий )

Latest Month

Май 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Метки

Разработано LiveJournal.com
Designed by chasethestars