- Вт, 11:15: Գեւորգյան հոգեւոր ճեմարանը հայտարարում է 2012 – 2013 ուսումնական տարվա ընդունելություն http://t.co/twyfntL0
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ
(Աստվածաբանական համալսարան)
Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2012 – 2013 ուստարի
Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) ՀՀ կառավարության կողմից ճանաչված բարձրագույն կարգավիճակով ուսումնական հաստատություն է: Նրա համակարգի մեջ բացի Ճեմարանից մտնում են Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը, Հառիճի ընծայարանը:
Գեւորգյան հոգեւոր ճեմարան կարող են դիմել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Ճեմարանում ուսումն անվճար է. ընդունվածներն ապահովվում են անվճար կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով ու գրենական պիտույքներով:
Նախքան քննությունները դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետեւյալ նյութերի շուրջ.
1. Սուրբ Գրքի իմացություն,
2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
3. Եկեղեցական փորձառություն,
4. Ինքնաարտահայտվելու կարողություն:
Դիմորդները Ճեմարան ընդունվելու համար հանձնում են քննություններ հետեւյալ առարկաներից.
1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան),
2. Հայ գրականություն (բանավոր),
3. Հայոց պատմություն (բանավոր),
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն),
5. Անգլերեն (ստուգարք):
Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը ներկայացվում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչի ¥ռեկտորի¤ անունով.
1. Դիմում,
2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական,
3. Բնութագիր (դպրոցի տնօրենից),
4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձեւ),
6. Երկու լուսանկար 3 X 4 չափի,
7. Անձնագրի պատճեն,
8. Ինքնակենսագրություն,
9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից,
10. Տեղեկանք բնակավայրից,
11. Մկրտության վկայական:
Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2012-2013 ուստարվա քննությունները անց են կացվելու երկու փուլով` հուլիս ամսվա ընթացքում եւ օգոստոս ամսվա ավարտին:
Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, մայիսի 20-ից մինչեւ օգոստոսի 20-ը, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 1300):
Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգյան հոգեւոր ճեմարան:
Հեռախոս (010) 517-180, (010) 517-181:
- Вт, 20:08: Պատարագ` նվիրված ԼՂՀ պաշտպանության բանակին http://t.co/gPg2nv4O
- Вт, 20:11: Պատարագ` նվիրված ԼՂՀ պաշտպանության բանակին http://t.co/V29dOqPX
- Вт, 21:37: Ամեն: http://t.co/9AkG8W8P
- Ср, 21:47: Կարճ արտահայտվեմ. բռավո, Ալեքս ջան, ստորագրում եմ ասածներիդ տակ: http://t.co/CxiQ98Ym
- Ср, 21:51: Արցախյան դրախտն ու համացանցային հայրենասիրությունը http://t.co/SaiBqDty
- Вт, 22:20: Արցախի Գիշի գյուղը ևս իր եկեղեցին կունենա http://t.co/0oww9Im9
- Вт, 22:21: Արցախի Գիշի գյուղը ևս իր եկեղեցին կունենա http://t.co/boiTYzyj
Եկեղեցին կառուցվում է արմատներով գիշեցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Բաղրյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Վալերի Հայրապետյանն է:
Արցախի թեմի հոգևոր սպասավորները Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ նախ գինով ու ջրով լվացին և ապա սրբալույս մյուռոնով օծեցին Քրիստոսի առաքյալների, չորս ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում և կատարվեց օրհնության կարգ: Բարերարի ձեռքով եկեղեցու հիմքում տեղադրվեց նաև եկեղեցու շինարարության արձանագրությունը:
Հավարտ արարողության Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորեց գիշեցիներին` մոտ ապագայում սեփական գործող եկեղեցին ունենալու առիթով: Արցախի թեմի առաջնորդը գոհունակությամբ կարևորեց այն փաստը, որ արմատներով արցախցի աշխարհասփյուռ հայորդիները չեն մոռանում իրենց հարազատ երկիրը և տարբեր կերպերով աջակցում են սեփական ժողովրդի ու Եկեղեցու կենսական խնդիրների լուծմանը:
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, շրջանային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք:
ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգ
- Сб, 20:08: Գիշի գյուղը նոր եկեղեցի կունենա | Արցախի Հանրային Հեռուստառադիո http://t.co/tmpPpP5M
- Ср, 22:33: Գրեթե բոլոր գյուղերում, որտեղ գործող եկեղեցի և քահանա կա, հենց այդպես էլ արվում է: http://t.co/GNHG68y9
- Сб, 12:22: Վեհափառի ուղերձը Ավետման տոնի առիթով http://t.co/S1569n5q
- Сб, 12:26: Արցախում Ոտնլվային մասնակցել են ՊԲ զինվորները http://t.co/BxUsodPC
- Сб, 12:28: Պարգև Սրբազանը կոչ է անում միասին կառուցել Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի եկեղեցին: http://t.co/k7sfZwTM
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր և Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այսօր մենք բարեբանում ենք Սուրբ Կույսին և հայցում նրա գթառատ բարեխոսությունը իր Որդու և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ: Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաև ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգև շնորհները հավիտենական կյանքի:
Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը և իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով և բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար: Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ և խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին, և բոլոր տիկնայք ու օրիորդներ Աստվածամոր օրինակով ապրեն բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ:
Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքն ու ժողովրդին և պահպանի հավատքով զորացյալ, բարի ու արդար գործերի մեջ հաստատուն:
- Пт, 20:39: Ոտնլվայի արարողություն Արցախի եկեղեցիներում http://t.co/G5NSViSk
- Пт, 20:40: Ոտնլվայի արարողություն Արցախի եկեղեցիներում http://t.co/RcMrXyON
- Пт, 20:53: ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔՈՎ ՈՒ ՀԱՎԱՏՔՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՊԱՀՊԱՆ ԳՈՐԾԸ http://t.co/OMUe6ofp
- Чт, 21:26: Արցախի եկեղեցիներում Մարաղայի զոհերի համար հոգեհանգիստ կկատարվի http://t.co/8L0RCJNM
- Чт, 21:28: Արցախի եկեղեցիներում Մարաղայի զոհերի համար հոգեհանգիստ կկատարվի http://t.co/cLaMBR1n
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հրահանգով ապրիլի 9-ին` Արցախի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ցեղասպանության 20-ամյա տարելիցի նախօրեին, թեմի բոլոր եկեղեցիներում, Մեռելոցի Ս. Պատարագից հետո, կկատարվի հոգեհանգստյան հատուկ արարողություն:
Արցախի թեմը կոչ է անում հավատավոր հայորդիներին` միասնաբար աղոթք բարձրացնել անմեղ զոհերի հոգիների հանգստության և խաղաղության համար:
ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգ
- Ср, 18:41: Ամեն մեկն իր յուզերպիկն է տեսնու՞մ:) http://t.co/Olfy71So
- Пн, 20:55: Պարգև Սրբազանը կոչ է անում միասին կառուցել Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի եկեղեցին: http://t.co/RPE0nV4z
- Пн, 23:15: Քահանայից ժողով Արցախի թեմում http://t.co/D3xhvtxZ
- Пн, 23:16: Քահանայից ժողով Արցախի թեմում http://t.co/hr0JVXCZ
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Նախքան օրակարգի բուն հարցերին անցնելը` Գերաշնորհ Պարգև Սրբազանը ժողովականներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանին, ով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սպասավորության է կոչվել Արցախի թեմում և հոգևոր հովվություն կիրականացնի Մարտունու շրջանում:
Այնուհետև քննության առնվեցին վարչական, հովվական, կազմակերպչական, կարգապահական, ծիսական և մի շարք այլ հարցեր: Մասնավորապես` կազմվեց Շուշիի ազատագրման քսանամյակի առիթով Արցախի թեմի տոնական միջացառումների ծրագիրը, թեմակալ առաջնորդի կողմից հոգևոր հովիվներին հրահանգվեց կազմել իրենց ենթակայության ներքո համայնքներում եղած սրբավայրերի ու պատմամշակութային կոթողների սպառիչ տեղեկատվական պատկերը, ներկայացնել դրանց վերականգնման ու խնամքի հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկներ: Հրահանգվեց նաև առավել լայն թափ հաղորդել քարոզչական առաքելությանը և աղանդավորության դեմ պայքարին:
Ժողովի առանցքային թեմաներից մեկը Եկեղեցի-բանակ համագործակցության շարունակական սերտացումն էր: Պարգև Սրբազանը Արցախի թեմի հոգևորականներին հորդորեց ցանկացած կերպ աջակցել ՊԲ հոգևոր սպասավորներին, նպաստել բանակում հոգևոր-բարոյական արժեհամակարգի ամրապնդմանն ու զարգացմանը: Արցախի ՊԲ հոգևոր սպասավորների պատասխանատու Սամվել սարկավագ Մկրտչյանը ժողովականներին տեղեկացրեց, որ ծրագրվում է Ավագ շաբաթվա արարողություններին ներգրավել նաև զինվորներին, մասնավորապես` ապրիլի 5-ին` Ավագ հինգշաբթի օրը, ՊԲ զորամասերի մի շարք զինվորներ մոտակա բնակավայրերի եկեղեցիներում կմասնակցեն Ոտնլվայի արարողությանը: Արցախի թեմի հոգևորականները սիրով պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցում իրենց առավելագույն ջանքերը բերել ի շահ և ի նպաստ ազգային բանակի:
Ժողովը փակվեց ՙՊահպանիչ՚ աղոթքով:
Արցախի թեմի Տեղեկատվական համակարգ
- Пт, 22:12: :) Չէ, մոտս չկա մակետը, չնայած տեսել եմ, բայց մնաց ճարտարապետի մոտ :) http://t.co/xfguSJv3
- Чт, 23:23: Նոր եկեղեցու հիմնարկեք Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում http://t.co/GZoUclkp
Եկեղեցին կառուցվում է ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Մանուշակ Տիտանյանն է:
Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ Արցախի թեմի և Զինված ուժերի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացին և ապա սրբալույս մյուռոնով օծեցին տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում: Եկեղեցու հիմքում տեղադրվեց նաև եկեղեցու շինարարության արձանագրությունը, որի վրա դրոշմվեցին ներկաների ստորագրությունները:
Հավարտ արարողության խոսված քարոզում Արցախի թեմի առաջնորդը կարևորեց այն սերտ համագործակցությունը, որ դարերի ընթացքում դրսևորել են հայ հոգևորականն ու հայ զինվորականը, և որի հերթական վկայություններից է նաև Ս. Գևորգ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը: Սրբազանը գոհունակությամբ նշեց, որ Արցախի թեմի հերթական եկեղեցին կարող է ծառայել ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլ նաև մոտակա զորամասերի զինվորյալ հայորդիների հոգևոր կարիքների բավարարմանը:
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի ռազմական խորհրդական, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Արցախի Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, զորամասի սպայական և զինվորական անձնակազմերը` հրամանատար Նորայր Ասլանյանի գլխավորությամբ, Մարտակերտի շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, Ներքին Հոռաթաղի բնակիչներ և ուխտավորներ:
- Пн, 22:28: Այսօր Պարգև Սրբազանի ծննդյան օրն է http://t.co/UkmHlE8D
- Пн, 22:30: Այո, շատ գեղեցիկ ե: Խնդրեմ :) http://t.co/qeyquqQS
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինը, ի շարս այլեւայլ հարցերի, «Գերագույն Հոգևոր Խորհուրդի ժողովին մասնավոր անդրադարձ է կատարվել փետրվարի 21-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշա Զադեի նստավայրում Ադրբեջանի կրոնական համայնքների հոգևոր առաջնորդների կողմից ստորագրված պատմական իրողություններն աղավաղող հակահայկական համատեղ ուղերձին, որը վերաբերում էր Խոջալուի դեպքերին:
ԳՀԽ-ը դատապարտելի է նկատել Ադրբեջանի կրոնական առաջնորդների հայտարարությունը, որը հակասում է տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների և հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորմանն ուղղված կոչերի ոգուն:
ԳՀԽ-ի անդամները նաև ցավով արձանագրել է այն պարագան, որ ուղերձը ստորագրվել է Ադրբեջանի կրոնական փոքրամասնությունների` ռուս ուղղափառ, կաթոլիկ, հրեական համայնքների առաջնորդների կողմից:
ԳՀԽ-ը դատապարտելի է նկատել, որ Ադրբեջանը քաղաքական խարդավանքների մեջ է ներքաշում երկրի կրոնական փոքրամասնություններին»:
Անճառին խորան,
Բանին բնակարան,
Գովեալ Մարիամ սրբուհի,
Դու վարդ անթառամ:
Ես իսկ չեմ արժան
Զքեզ առնուլ բերան,
Է քեզ երանի, տիրածին,
Ընտիր Մարիամ:
Թագուհի վերին,
Ժառանգ երկնային,
Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,
Լոյս տուր իմ ակին:
Հեղինակ` Մխիթար Սեբաստացի,
Ի դեպ, հայ հոգևոր երաժշտության գանձերից կարող եք վայելել նաև Լևոն սարկավագի բլոգում` http://sharakanner.blogspot.com/:
- Вт, 20:16: ՕԳՆԵԼ Է ՊԵՏՔ ԵՐԵԽԱՅԻՆ http://t.co/zrFSAU2j
Друзья, особенно те, кто живет в Москве, срочно нужна помощь ребенку.
Степан Андреасян учится в одной школе с моим сыном. В 4-ом классе.
В апреле 2011-ого года во время игры в футбол Степан упал и повредил ногу. Ребенка поместили в больницу, поскольку синяки не проходили. В больнице Ванадзора заподозрили ревматизм и лечили его 2 месяца. У ребенка не спадала температура, и родители отвезли его в Ереван. После долгих обследований ребенка направили в клинику "Мурацан". Здесь ему поставили диагноз лимфома. Степан прошел 7 курсов химиотерапии. Я-то знаю как дорого стоят лекарства! Ему предстоит ПЭТ (позитронная эмиссионная томография) обследование в Москве.
Семя Степана состоит из 6-и человек. Он живет с дедушкой, бабушкой, папой, мамой и пятилетним братом. В семье работает только отец.
Мы всей школой собрали деньги на билеты в Москву на 28-ое февраля.
Недостает суммы на гостиницу. Дело в том, что рядом с больницей по адресу Рублевское 135, находится гостиница. Пациентов удобно помещать там, поскольку после обследования они бывают слабы.
Проживание в гостинице стоит примерно 1500 руб/день на человека. Едет мальчик с родителями на 4 дня.
Обследование будет стоить 22000 -27000 рублей.
Мать говорит, что была бы счастлива достать деньги хотя бы на гостиницу и проживание на 4 дня.
Номер ее телефона 093 05 28 83 Нарине Сафарян, она в Ванадзоре.
И номер дяди мальчика в Ереване: 099492985 – Артур
Хочу поверить,что это самое последнее испытание для малыша .
Спасибо заранее.
Прошу перепоста.
Նախկինում մի քանի եկեղեցիներ ունեցած Վաղուհաս գյուղը խորհրդային շրջանից տասնամյակներով զրկված էր սեփական աղոթատուն ունենալուց: Նոր եկեղեցին սկսվել է կառուցվել 2007թ.-ից` բարերարությամբ ծնունդով վաղուհասցի, ռուսաստանաբնակ գործարար Գրիգորի Հայրապետյանի: Եկեղեցու բացումը յուրօրինակ նվեր էր հայրենի գյուղին` Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի առիթով:
Արցախի թեմի առաջնորդը, թեմի հոգևորականաց դասի հետ, նախ սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցին, այնուհետև մատուցեց անդրանիկ Ս. Պատարագը:
Հընթացս Ս. Պատարագի խոսված քարոզում Պարգև Սրբազանը շնորհավորեց վաղուհասցիներին և հորդորեց մշտապես վերանորոգել իրենց քրիստոնեական հավատքի ուխտը նորակառույց աղոթքի տանը:
Արցախի թեմի առաջնորդը եկեղեցու բարերարին խորհրդանշական հուշանվեր և երախտագիր հանձնեց, որում մասնավորապես ասվում է. «Հարգարժան պարոն Գրիգորի Հայրապետյան, հարազատ զավակ Հայ Առաքելական Եկեղեցու, հայտնում ենք Ձեզ Մեր խորին երախտագիտությունը և հայրական գոհունակությունը, որ Դուք Ձեր ջանքերով օժտեցիք հարազատ Վաղուհաս գյուղը նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիով` խնամք տանելով համագյուղացիների հոգևոր կարիքների համար: Եվ այն օծման հասցրեցիք գյուղի ազատագրման 19-րդ տարեդարձին: Մաղթում ենք Ձեզ և Ձեր հարազատներին քաջակորով առողջություն, իսկ Ձեզ` մեծ կարողություն` շարունակելու Ձեր ազգանվեր ու աստվածահաճո առաքելությունը»:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, ուխտավորներ Արցախից, ՀՀ-ից ու ՌԴ-ից:
Հավարտ հոգևոր արարողության տեղի ունեցավ մատաղի բաշխում և ժողովրդական տոնախմբություն:
Տեղեկատվական համակարգ
Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
Պահքի կարևորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց դա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Առաջին Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո` հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
- Wed, 14:10: »»Քրիստոնեական տոները այսպես ասած "ինադու" հեթանոսական տոներին են նշանակել, որպեսզի մարդիկ ավելի հեշտ անցնեն … http://t.co/amfTxkwt
Ավանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Ղևոնդյանց սրբերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:
www.araratian-tem.am
Ջերմորեն շնորհավորում եմ մեր Եկեղեցու ողջ քահանայից դասին` նորաօծ քահանաներից մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս: Թող որ Աստված ուժ, կարողություն և եռանդ տա` Աստծո օրհնությամբ ու շնորհներով և մեր հավատացյալների աղոթքներով ըստ արժանվույն սպասավորնելու մեր Տեր Աստծուն, Հայ Եկեղեցուն և Մայր Հայրենիքին:
Խորհրդային Միության «երկաթյա վարագույրը» յուրօրինակ պատվար էր, որ տասնամյակներով մեկուսացրել էր խորհրդային հասարակությանը արտաքին աշխարհից: ԽՍՀՄ փլուզումով փլվեց նաև այդ պատվարը, և արտաքին աշխարհի, հատկապես արևմուտքի արժեքները հեղեղի պես փլվեցին հետխորհրդային երկրների վրա` իրենց հետ բերելով առավելապես կեղծ արժեքների կեղտաջրեր: Արդյունքում հետխորհրդային հասարակությունը, որ նախորդ տարիներին «սովետական մարդու» կերտման ճանապարհին գրեթե կորցրել էր հոգևոր իմունիտետը, սկսեց խեղդվել կեղտաջրերի այդ հորձանուտում:
Վերոնշյալ կեղծ արժեքներից մեկն էլ, այսպես կոչված, «սուրբ Վալենտինի» տոնն էր, որ հետխորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում (այնուհետև նաև Արցախում), սկսեց արհեստականորեն տարածվել նախորդ դարի 90-ական թվականներից սկսած: Ցավով պետք է արձանագրել, որ հերթական այս աղբը լայնորեն սկսեց գովազդվել մեր իսկ ԶԼՄ-ների կողմից. ամեն տարի` հերթական փետրվար 14-ի նախօրյակներին, հեռուստատեսության ու ռադիոյի եթերից զվարթորեն սկսվում էր ազդարարվել «բոլոր սիրահարների տոնի» մասին, մամուլում տեղ էին գտնում համապատասխան հրապարակումներ (հետագայում գումարվեց նաև համացանցը), իսկ պակասն էլ լրացնում էին տարբեր միջոցառումները, օրինակ` մեր շոուբիզնեսի երգիչ-երգչուհիների` տվյալ առիթով կազմակերպված համերգները: Մինչդեռ փաստենք, որ ավելին պետք էլ չէր, որպեսզի հոլիվուդյան ֆիլմերի ու լատինաամերիկյան սերիալների տխրահռչակ ազդեցությամբ «դաստիարակվող» երիտասարդ սերունդը խանդավառությամբ կուլ տա հերթական խայծը:
Խոստովանենք, որ առաջին հայացքից տոնը բավականին գրավիչ ու գայթակղիչ է: Այն արծարծում է մարդկային այնպիսի վեհ ու գեղեցիկ արժեք, ինչպիսին սերն է: Խիստ ռոմանտիկ են տոնի ավանդույթները` սիրո խոստովանությամբ խորհրդավոր երկտողերը, սիրելիին նվեր տրվող քաղցրավենիքները և այլն: Գումարենք սրան նաև «սիրահարների հովանավոր սուրբ Վալենտինի» սրտառուչ պատմությունը, և կարծես թե միայն բացառապես դրական պատկեր ենք ստանում` առանց անհանգստություն զգալու որևէ լուրջ հիմքի: Բայց սա միայն «կարծես թե»…
Նախ խիստ տագնապալի է այն տենդագին օտարամոլությունը, որով համակված է մեր հասարակության զգալի մասը: Ցանկացած «իմպորտնի ապրանքի» նկատմամբ դեռևս խորհրդային շրջանից ենթագիտակցորեն մեզ փոխանցված հիվանդագին նախապատվության մտայնությամբ հալած յուղի պես ընդունում ենք դրսից եկած ամեն մի զրթուզիբիլ` թերևս դա համարելով «ինտեգրվել համամարդկային արժեքներին»: Մինչդեռ սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները մոռացության մատնած և պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքով տարված ժողովուրդը հազիվ թե որևէ տեղ ու դեր ունենա համամարդկային ընտանիքում: Արմատներից կտրված ծառը, ինչքան էլ ձգտի ճյուղերը երկինք խոյացնել, միևնույն է, դատապարտված է չորանալու:
Խնդիրը միայն տոնի օտար ծագումը չէ, այն հիմնված է սուտ պատմության վրա և շղարշված կեղծքրիստոնեական քողով: Համաձայն տոնի պատմական հիմք համարվող լեգենդի` 269 թ. Հռոմի Կլավդիոս կայսրը, ընտանեկան կյանքի պատճառով հեռավոր արշավանքներից խուսափող հռոմեական բանակի համապատասխան տրամադրվածությունները վերացնելու նպատակով, կայսրության մեջ ամուսնություններն արգելող հրաման է արձակում: Հրամանին չի ենթարկվում միայն Վալենտին անունով եպիսկոպոսը` շարունակելով գաղտնի պսակադրություններ կատարել: Սակայն ի վերջո բռնվում է և բանտարկվում, ապա` դատապարտվում մահապատժի: Սակայն մահապատժից առաջ Վալենտինը հաջողացնում է սիրավեպ սկսել բանտապետի դստեր հետ` նրան սիրային երկտողեր ուղարկելով: Եվ նրա մահապատժի օրն էլ հռչակվում է բոլոր սիրահարների տոն:
Հոլիվուդյան որևէ ախմախ ֆիլմի սցենարի համար վատ չէ իհարկե, բայց հեռու է ինչպես իրականությունից, այնպես էլ եկեղեցական ավանդությունից: Նախ` պատմությունից հայտնի չէ ոչ Կլավդիոս կայսեր նմանատիպ հրամանի, ոչ էլ առհասարակ նմանատիպ եղելության մասին: Դժվար է նաև պատկերացնել, որ երեք դար Հռոմեական կայսրության մեջ հեթանոսական բարքերին ընդդիմացող և հանուն քրիստոնեական հավատքի ամենադաժան եղանականերով նահատակվող հսկայաքանակ քրիստոնյաները հանկարծ որոշել էին հլու-հնազանդ ենթարկվել նման հրամանի, և միայն մեկն էր հիշել իր քրիստոնեական հավատքի ու խղճի թելադրանքի մասին: Մյուս կողմից էլ հեթանոս կայսեր համար հազիվ թե որևէ նշանակություն ունենար քրիստոնեական ծեսով կատարված պսակադրությունը: Իսկ լեգենդը հորինողը կրոնական գիտելիքներից, մեղմ ասած, բոբիկ է եղել, քանի որ Պսակի խորհուրդը տվյալ ժամանակաշրջանում գոյություն չի ունեցել, այն առաջացել է 4-րդ դարում: Հավելենք նաև, որ քրիստոնեական սկզբունքների տեսակետից էլ խիստ խոցելի է եպիսկոպոսի և բանտապահի դստեր սիրավեպի հեքիաթը:
Լեգենդն իրականում առաջացել է ուշ միջնադարում` աշխարհիկ գրականության մեջ, իսկ տոնը լայն տարածում է գտել գործարար շրջանակաների կողմից` տոնին առնչվող ատրիբուտների վաճառքից շահույթ ստանալու նպատակով: Տոնի հիմքը էրոտիզմին նվիրված հեթանոսական տոնակատարությունն է` լուպերկալիան, որ Հռոմեական կայսրության մեջ նշվում էր փետրվարի 14-ին: Այդ օրը բոլորը թողնում էին իրենց գործերը և սկսում խրախճանքներ կազմակերպել` նպատակ ունենալով գտնել իրենց սիրային զույգին: Նվերների կամ գրությունների միջոցով սիրեցյալի սիրտը շահելը նույնպես գալիս են այդտեղից: Քանի որ Կաթոլիկ եկեղեցին փետրվարի 14-ին նշում է իր տոնացույցի սրբերից Վալենտինի տոնը, լեգենդը հորինողները այս պատմությունը կապել են սուրբ Վալենտինի անվան հետ և տոնին քրիստոնեական երանգ տվել, մինչդեռ ոչ սուրբ Վալենտինի, ոչ էլ որևէ այլ սրբի վարքում «սիրահարների հովանավորի» պատմության հետ առչնվող որևէ նշույլ չկա, և ոչ էլ Կաթոլիկ կամ այլ եկեղեցի ունի նման տոն:
Տոնն իրականում ոչ այնքան սիրո, որքան սիրային արկածախնդրության արժևորումն է: Մի բան, որ միանգամայն հարազատ է ամեն ինչ նյութականացման և հաճույքի տանող, սիրո անվան տակ զուտ սեքսի և ամեն տեսակ այլանդակությունների քարոզչություն ծավալող արևմտյան կեղծ արժեքների ոգուն: Իրական սերը մարդկային վեհագույն զգացմունքն է, որ չի կարող քարոզվել ստի ու կեղծիքի միջոցով` նյութական շահույթ կամ պարզապես ֆիզիկական հաճույք ստանալու նպատակով:
Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն դրական տեղաշարժ է նկատվում արհեստածին այս երևույթից ձերբազատվելու և սեփական ազգային-եկեղեցական արժեքներին դառնալու գործընթացում: Եկեղեցու հնչեցրած տագնապին ընդառաջ` այլևս նախկին էնտուզիազմով չի թմբկահարվում այս թյուրիմացությունը, փոխարենը արժևորվում և վերականգնվում են դարերով մեր ժողովրդի մեջ արմատացած Ս. Սարգսի տոնի ավանդույթները: Հուսանք, որ գործընթացը հարատև ընթացք կունենա և հաղթական հանգուցալուծումով կպսակվի:
Գարիկ սարկավագ Ասրյան
ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն
Մենք ստացել ենք ձեր գրությունը ուղղված Վեհափառ Հայրապետին, որով ցանկանում էիք իմանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը` Վասուլա Ռուդենի. «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գրքի առնչությամբ: Նրա գրքի տպագրությունը չի խրախուսվում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինի հովանավորությամբ տպագրվող բոլոր գրքերի տիտղոսաթերթերի վրա պետք է լինի. «Ի Հայրապետութեան» կամ «Հրամանաւ» արտահայտությունները` մատնանշելով ժամանակի Հայրապետի տված օրհնությունը: Վերջինս բացակայում է վերոնշյալ գրքի տիտղոսաթերթից:
Ինչ վերաբերվում է Կաթոլիկ և ՈՒղղափառ ավանադական եկեղեցիներին` նրանք նույնպես «նոր մարգարեուհու» հանդեպ լուրջ վերապահումներ ունեն: 2004 թվականին Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Յոզեֆ Ռացինգերը (Ներկայիս Բենեդիկոս XVI-րդը) հինգ կետանոց հարցադրումներ է ուղղել Վասուլային, որոնց տրված պատասխաները Վասուլայի կողմից ավելի խնդրահարույց են դարձնում գործը: Այն չի խրախուսվում նաև Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի կողմից: Վասուլա Ռուդենի գրվածքները մերժելի են նաև Հայ Եկեղեցու եկեղեցաբանական տեսակետից:
Իր գրվածքներում պարզ չէ, թե որ եկեղեցու աստվածաբանությունն է գործածում: Մի տեղ Կաթոլիկ եկեղեցու դավանաբանությանը բնորոշ դրույթներ է օգտագործում, մի այլ տեղ Հույն ՈՒղղափառ եկեղեցու: Նա կարող է հայ հավատացյալին շեղել իր ավանադական եկեղեցուց` վտանգի տակ դնելով մի շարք եկեղեցաբանական ու դավանական հարցեր:
Հայ Եկեղեցու հայրերը ստեղծել են բազմաթիվ հոգեպարար գրվածքներ և գրքեր, ինչպիսիք են` Նարեկացու, Ներսես Շնորհալու և բազմաթիվ այլ հայրերի ոսկեղենիկ գրվածքներ, որոնք ունեն հոգևոր այն սնունդն ու ճշմարտությունը, որով կարող է ապրել յուրաքանչյուր քրիստոնյա: Այս գրականությունը այսօր ամբողջավին վերահարատարակվում և նորովի է մատուցվում, և մեր հորդորը պիտի լինի, որպեսզի ընթերցեք և տարածեք հենց այս գործերը:
Մաղթում են ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ:
Օրհնությամբ ` Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան
ter-hambardzum.do.am
Չգիտեմ էլ ինչքանով ճիշտ վերարտադրեցի զգացածս, գուցե մնար վաղը, սա չգրեի, բայց մեջս մի բան լցվել էր...
Ծանոթներից մեկն ասեց, որ «Արմենիայի» սերիալները ինցեստ (հարազատների միջև սեռական կապ) են քարոզում: «Եզրագծից այն կողմ»-ում Վիկա հերոսուհու անունն է, իսկ հերոսի անունը՝ Արամ, նրանք քույր և եղբայր են, իսկ «Դժվար ապրուստ»-ում էլի քույր և եղբայր Էլենն ու Նոյն են իրար հետ: Ներկայում հեռարձակվող սերիալներում այդ թեման շարունակվում է:
Ենթատեքստն այնպիսին է, որ հեռուստադիտողին ստիպում է խղճալ ինցեստի հեղինակներին: Եթե նույնիսկ բացասական քողով ներկայացվի՝՝ միևնույն է, հերոսները կրկնօրինակման առարկա կարող են դառնալ, բայց այս դեպքում բացասական ֆոն չկա:
Քայքայում են հայ հասարակության միջուկը՝ մշակութային, նորմատիվ, սոցիալական համակարգը, որ դառնանք անդեմ խուժան: Հայկական հեռուստաընկերությունները վաղուց էին այդ ոճով աշխատում, բայց այս մեկը նորություն էր, նրանց «ստեղծագործ» միտքը շարունակում է արարել:
Հուսով եմ այդ սերիալների հեղինակները Ադրբեջանից, Թուրքիայից կամ ինչ-որ սատանիստներից են գումար ստանում, այլապես իմ գիտակցությունը մերժում է ընկալել նրանց արածի մոտիվացիան:
Առաջարկում եմ այս գրառումով կամ այլ տեքստով պահաջենք, որ «Արմենիան» դադարեցնի իր հակամարդկային գործունեությունը:
- Sat, 08:33: Священники ААЦ в интернете http://t.co/Beo5GpOS
- Sat, 09:51: Առաջարկ էլէկտրոնային ԶԼՄ-ներին http://t.co/zyM9G4IN
- Sat, 10:36: Դե դա մեկ է անողն անում է: Տվյալ դեպքում էլ գոնե կիմանանք, որ էդ զիբիլը մի տեղում է, և անհրաժեշտության դեպքում … http://t.co/cqmXodkF
- Tue, 10:32: Միանշանակ համաձայն եմ: Եվ ասեմ, որ այդպիսի ծրագիր կա, շուտով թերևս կլինեն հատուկ դասընթացներ կապելլանների համար: Ես … http://t.co/0lfE3ybd
- Tue, 10:34: Ցավոք սրտի այսօր շատ բառեր են կորցրել իրենց արժաեքը` տեղի-անտեղի և հասկացող-չհասկացողի կողմից ամեն քայլափոխի … http://t.co/ZHKRfM6i
- Tue, 10:36: Եվ նույնիսկ չի տարբերակում տարելիցը տարեդարձից: :) http://t.co/9YMw7nR0
- Tue, 10:38: Այդ դեպքում էլ դուրս է մնում Արցախի Հանրապետության բանակը :) Կարծում եմ լավագույն լուծումը «վերակազմավորում» … http://t.co/kHSDYLF9
- Tue, 10:38: :) http://t.co/ioTkcSus
- Tue, 10:38: :) http://t.co/gLpe5Vgm
- Fri, 14:59: Միքայել եպս. Աջապահյան. «Եթե վատ երեւույթներ կան մեր բանակում, չի նշանակում, որ դա մեր բանակը չէ» http://t.co/4t9LXv1F
- Fri, 20:36: Քանի՞ տարեկան է մեր բանակը... http://t.co/B9bc1wkK
Շնորհավորում եմ մի քանի հազարամյա հայոց բանակի վերակազմավորման 20-ամյակը: Աստված պահպանի հայոց բանակը:
-Սրբազան, որպես հոգեւորական՝ Դուք ինչպե՞ս եք գնահատում բանակի դերը մեր պետության համար:
-Առանց բանակի պետություն չկա: Բանակն է, որ պետության երաշխավորն է, հետեւաբար հայոց պետության ողնաշարն է բանակը:
-Վերջին շրջանում բանակում տիրող ամենաթողության մթնոլորտը, սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը հանրության ուշադրության կենտրոնում են: Ի՞նչ կասեք այս մասին:
( Կարդալ շարունակությունը... )
Այսօր իմ կողմից ամենաշատ հարգված ու սիրված հոգևորականներից մեկի` Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Մեծագույն սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ Սրբազանին, մաղթում քաջառողջություն և երկար տարիների կյանք: Աստված օգնական, Սրբազան Հայր: